Հանրահավաք՝ Ազգային ժողովի դիմաց. ՈՒՂԻՂ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը, նշեց. «Այս ձերբակալումը քաղաքական բնույթ ունի»:
Ռուսական «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել է, որ չի հրաժարվում ադրբեջանցի գործընկերոջ հետ երկխոսությունից։
Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան եղել է ՀՀ նախագահի նստավայրում, հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Եթե չլինեին վերջին երեք ամիսներին ընդդիմության գործողությունները, կարող էր լինել այլընտրանք կապիտուլանտ ու «չկոռումպացված» ներկաներին, ու «կոռումպացված» նախկիններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Չեմ կարծում, որ Նախագահը նման վարքագիծ կդսևորի, ինչը հավասարազոր է դառնալլ երկիրը դեպի կործանում տանող դահիճի սցենարի համահեղինակ:
«Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:
«Չեմ կարծում, որ բուն ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կարող են ինչ-որ շատ լուրջ փոփոխություններ լինել. համաձայնագիրը ոչ միայն ստորագրվել, այլև իրագործվել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ասել եմ և կրկնում եմ։ Որևէ ազգ, ժողովուրդ չէր հանդուրժի այնպիսի նվաստացում, խայտառակություն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2020թ․ նոյեմբերի 9-ին։ Երկիրը նպատակաուղղված պատերազմի տանող, պատերազմը գիտակցված, թե ապաշնորհության պատճառով, հազարավոր զոհեր տալով, տանուլ տված ողորմելին շարունակում է մնալ իշխանության։
Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 91-րդ կմ-ին «ՈւԱԶ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ:
Յուրաքանչյուր ազատագրական շարժում իր զարգացման տրամաբանությունն ունի: Յուրաքանչյուր ազատագրական շարժում իր հստակ ժամանակային սահմաններն ունի:
Հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը, որը փետրվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում պետք է ելույթ ունենար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, չեղարկել է այցը Հայաստան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարի օգնության ծրագիրը, որը վերաբերում է Covid-19-ին, անցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
ԱՄՆ Ջորջիա նահանգում մեկ շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ:
33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր:
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:
Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել՝ պաշտոնից ազատելու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը այդ պաշտոնին է նշանակվել տառացիորնե կես տարի առաջ, և իր վրա է կրել անցած պատերազմի ողջ անմարդկային բեռը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Գլխավոր շտաբ էր գնացել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, սակայն նրան չի հաջողվել ներկա գտնվել գեներալների հետ հանդիպմանը:
Պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել:
Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 283 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 793-ի:
Փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարաշել «Հայրենիքի փրկության շարժումը»:
Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Ռուսաստանում ուշի ուշով հետևում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, որոնք ծավալվում են Փաշինյանին ուղղված ՀՀ ԳՇ հրաժարականի պահանջից հետո: