Բաժիններ՝

Տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ է՝ գելային տեսքով

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ է, ավելի ճիշտ՝ գելային տեսքով է եւ պահպանվում է ատամի մածուկի տարային նմանվող պարկուճների մեջ:

-Նախքան տիեզերք թռչելը տիեզերագնացները տարիներ շարունակ իրենց օրգանիզմը ենթարկում են տարատեսակ փորձությունների, որպեսզի ձգողականության բացակայության պայմաններում այն փոփոխությունների ու սթրեսի չենթարկվի:

-Շատ տիեզերագնացներ Երկիր վերադառնալուց հետո ստիպված են լինում կրկին քայլել սովորել:

-Քանի որ տիեզերագնացները տիեզերքում սովոր են, որ իրերը բաց թողնելիս գետնին չեն ընկնում, Երկիր վերադառնալուց հետո մի որոշ ժամանակ պարբերաբար վայր են գցում ձեռքում պահած իրերը:

-Առաջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը Նիլ Արմսթրոնգն էր, ով այդ նպատակի իրականացմանը պատրաստվել էր 10 տարի:

-Տիեզերագնացության պատմության ընթացքում ոչ մի տիեզերագնաց տիեզերքում չի մահացել: Մահացու ելքով վթարներ, ցավոք, եղել են, սակայն բոլորը եղել են արձակումների, վայրէջքների կամ փորձարկումների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728