«Մարդ չալարեր, ՊՆ-ից հարցում աներ, թե վերջին պատերազմին ՀԱԿ-ից ու Դավաճանական Պայմանագիր կուսակցությունից քանի նահատակ է եղել…»

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «1 շաբաթ առաջ գրել էի, որ աշխարհում 2 ուրույն սոցիալական խումբ կա, որ ատում է հայոց ինքնութենական կարևոր ատրիբուտները, այդ թվում՝ ՀՅԴ։ Խմբերից մեկն ադրբեջանցիներն են, իսկ մյուսը, ինչպես ճիշտ գուշակեցին ընկերներս, լևոնականները և վերջինիս գաղափարաբանական մետաստազը հանդիսացող դավաճանահայերը։

• Եթե տրվենք մաքուր գիտականությանը, ապա պետք է ֆիքսենք, որ ադրբեջանցիների կեղծ ակադեմիական և բանահյուսական եզրաբանության մեջ «(erməni) daşnak» նշանակում է ոչ այնքան սոսկ ՀՅԴ անդամ, այլ մի մարդ, որ իրենով մարմնավորում է հայոց ազգային-քաղաքական իրավունքների համար թյուրքական աշխարհի դեմ պայքարի ու հայոց հողահավաքի գաղափարները։ Հենց այս նույն ընկալման համար են ՀՅԴ-ին ատում նաև երկրի ներսում։

• Այս տեսագրությունն արվել է նախքան վերջին պատերազմը՝ ի պատիվ Ջաբրայիլ անունով արցախյան առաջին պատերազմի մի ադրբեջանցի վետերանի։

Ay düşmənin sən gözündə ox kimisən, tir kimisən // Թշնամու աչքում նետի պես ես

Ay maşallah, görürəm kəramətli pir kimisən // Մաշալլահ, որ մեծահոգի վարպետի պես ես

Sən ki, Cəbrayıl əmi, bir qocaman şir kimisən // Ջաբրայիլ հոպար, դու մեծ առյուծի պես ես

Görsə, quyruq bulayar erməni daşnağı sənə // Քեզ որ տեսնի, պոչ կխաղացնի քո առաջ հայ դաշնակը…

Հ․Գ․ Մարդ չալարեր, ՊՆ-ից հարցում աներ, թե վերջին պատերազմին ՀԱԿ-ից ու Դավաճանական Պայմանագիր կուսակցությունից քանի նահատակ է եղել…»։

Տեսանյութեր

Լրահոս