«Վերջին չարաբաստիկ պատերազմը սկսվելուց ժամեր առաջ նույն վիճակն էր երկրում, ձերբակալում էին Գագիկ Ծառուկյանին․․․ Ես վախենում եմ…»
Անահիտ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես վախենում եմ…
Վերջին երեք–չորս օրերին, ամբողջ համացանցը ողողված է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ փնտրտուքով։ Ավելին, կատարվեցին աղմկահարույց ձերբակալություններ, ԱԱԾ բերման ենթարկեցվին ու հարցաքննվեցին հանրության կողմից ճանաչված, Հայաստանի համար լուրջ ներդրում ունեցող և հարգանք վայելող անձինք։ Մի խոսքով, երկրում աղմուկ է, բարձր աղմուկ…
Ես վախենում եմ, վախենում եմ հերթական դավադիր հարվածից, վախենում եմ նոր դավադիր «անակնկալներից», վախենում եմ…
Վերջին չարաբաստիկ պատերազմը սկսվելուց ժամեր առաջ նույն վիճակն էր երկրում, ձերբակալում էին Գագիկ Ծառուկյանին, երկրում ստեղծվել էր խառնաշփոթ և բարձր աղմուկ։ Այս գործելաոճը օրվա իշխանությունների հիմնական զենքերից մեկն է՝ ստեղծել աղմուկ ամբողջ երկրով և նրա սահմաններից էլ դուրս, մարդկանց ուշադրությունը շեղել իրական վտանգներից և կատարել իրենց սև գործը՝ պլանավորված ծրագրով առաջ գնալ…
Ես վախենում եմ…
Զորավոր Տեր, պահապան եղիր իմ երկրին, թույլ մի տուր դավադիր ուժերը ևս մի փորձության ենթարկեն մեր երկիրին և ժողովրդին, թույլ տուր ապաքինվեն և ոտքի կանգնեն՝ ժամ առաջ հեռացնելով այս հաշմանդամ իշխանություններին, ովքեր մեր երկիրը և մի ողջ ժողովրդի կանգնեցրել են անդունդի եզրին…
Տեր Աստված, պահապան եղիր վերքերի մեջ տնքացող Հայաստանիս ու Արցախիս»։