Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մանկահասակ երեխայի մահվան մասին ահազանգն ստացել են փետրվարի 7-ին. «Մասիս» բժշկական կենտրոնից ժամը 12։50-հաղորդում են ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2019թ․ ծնված երեխա՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է Ղարաբաղում և Հայաստանում իրավիճակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:
Վիճակը ավելի քան ծանր է, ոչ պակաս ծանր՝ քան Սարդարապատի հերոսամարտի, կամ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին էր, երբ արդեն սեղանին էր դրված հայ ժողովրդի իսպառ բնաջնջման երիտթուրքական ծրագիրը։
Այստեղ կարելի է առանձնացնել եւ՛ Ադրբեջանի հակահայկական լոբբիստական աշխատանքը, եւ՛ հակաիրանական միջազգային պատժամիջոցները, որոնք էապես սահմանափակեցին թե՛ Իրանի ֆինանսական կարողությունները, թե՛ Իրանի հետ նոր ենթակառուցվածքային նախագիծ սկսելու մեր հնարավորությունները, թե՛ Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վերաբերյալ հստակ քայլերի սահմանումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փետրվարի 7-ին՝ կիրակի օրը ժամը 8.00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտա վորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվել է դեպի Դադիվանք։ Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված «Դժոխքի ավերումը» սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր առաքելությունն է համարում Արցախի մասին ֆիլմեր նկարահանելն ու դրանք աշխարհին ներկայացնելը. ասում է՝ իր ֆիլմերով ցանկանում է պատժել աշխարհին: 1990-ականներին դեռ երեխա Ավետիսյանն Արցախյան առաջին պատերազմի ականատեսն է եղել: 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին մեկնել է Արցախ՝ տեղի հանրային հեռուստաընկերության կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատվածներում, լուսանկարելով, տեսանկարահանելով բազմաթիվ արժեքավոր կադրեր: Կինոռեժիսորը վավերագրական նյութերն օգտագործելու է «Վերածնվածը» ֆիլմում, որի ստեղծման վրա սկսել է աշխատել դեռ 2018-ից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 15 916-ով, դա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 21-ից ի վեր:
Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխարհը կանգնած է պատերազմի նախաշեմին․ չափազանց մեծ զգոնություն եւ կամք է պահանջվում կարմիր գիծը չհատելու համար, հակառակ դեպքում այն կլինի ամենաարյունալի պատերազմը մարդկության պատմության մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմը բացեց Պանդորայի արկղը, որից հետո մեկը մյուսի հետեւից կարող են ակտիվանալ բոլոր այն հակամարտությունների օջախները, որոնք այս կամ այն կերպ սառեցվել էին […]
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ: Խաղարկված 15 պարտիաների արդյունքում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր գրավեց 4-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 390 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Սելթա»-ին: Գոլառատ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Ատլետիկո»-ից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուրաեսը, իսկ «Սելթա»-ից աչքի ընկան Սանտի Մինան և Ֆակունդո Ֆերեյրան:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կոտայքի նորանշանակ մարզպետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետարանի կայքում զետեղված տեղեկության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդականի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչեւ Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, աղվերանյան հանդիպումից հետո «իմքայլականները» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «որոշել» են, որ հանրության շրջանում արտահերթ ընտրության պահանջ չկա, ու իրենք պիտի շարունակեն պաշտոնավարել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պաշտպանն ընթացքից լուր չունի, սակայն իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այն ընթացք է ստացել։ Դիմումը վերահասցեագրվել է Արցախի կառույցներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը եւ ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ ներկայումս հայաստանյան սահմանադրական կառույցներից ամենաարդյունավետը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Պատահական չէ, որ դրա արդյունքում ակնհայտորեն անհամեմատ մեծացել է ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմբակցությունը քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, կիրակի երեկոյան էլ «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, թե «հանրային պահանջի բացակայության» պատճառով արտահերթ ընտրություններ չեն անցկացնի։
ԵՎ այսպես հետհաշվարկն այլևս սկսված է։ Հետաշվարկն սկսվեց այն օրը, երբ ինքն իր բախտից զարմացած զավթիչը Շուշին հայտարարեց ազերական։ Էական չէ, թե մեկ շաբաթ սպասելուց հետո, (երբ իր սիրելի ազերական ժողովուրդը մի լավ հրճվեց հայկական կողմի՝ Շուշին իրենցը ճանաչելու փաստով, երբ թաքուն հրճվանքով ուսումնասիրեց իր խոսքերի արդյունքում հասարակության մոտ առաջացած անզոր կատաղության կադրերը, երբ խոսքով բախվեց մի չքնաղ դեռատի՝ Հայոց նոր իսկական սերնդի խորհրդանիշ աղջնակի հետ և տանուլ տվեց) ինչպես փորձեց խուսափել իր բառերի համար պատասխանատվությունից՝ բերելով «փաստարկներ» և օգտագործելով խուսանավելու («կրուտիտի») իր սիրելի մեթոդները։
Ոչ մի բնիկ, կոճակ, տեսանելի բարձրախոս կամ խոսափող:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է պաշտպանել Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ, ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա ԱՄՆ-ում) առաջարկությունը եւ նրա բոլոր մարզադաշտերն օգտագործել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համար:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», դեռ չի փայլել Անգլիայում:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները գրեթե 200 գիտնականների նկատմամբ հետաքննություն են անցկացնում այն կասկածների պատճառով, որ նրանք կարող էին առանց դիտավորության ռազմական տեխնոլոգիաներ հանձնել ՉԺՀ-ի կառավարությանը:
Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ է հայտնաբեարվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ: