Մոուրինյոն հոգնել է Բեյլից: Ուելսցին կվերադառնա «Ռեալ»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», դեռ չի փայլել Անգլիայում:
Ըստ As-ի, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հոգնել է ուելսցուց և նրա հետ կապված հետագա պլաններ չունի: Նա անգամ հիմա թիմի խաղը չի կապում Բեյլի հետ և չի վստահում նրան այսօր։
Դա ցույց է տալիս նաև խաղացողի ստացած փոքր խաղաժամանակը: Օրինակ՝ «Չելսիից» կրած պարտության դեպքում (0:1) Բեյլը թիմի միակ հարձակվողական խաղացողն էր, ով խաղադաշտ դուրս չեկավ: Ավելին, հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ կիսապաշտպանը դադարեցրեց իր մարզումը և նստեց պահեստայինների նստարանին:
Ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմը» չի գնի Բեյլին կամ չի երկարաձգի վարձակալության պայմանագիրը: Ֆուտբոլիստը հավանաբար կվերադառնա «Ռեալ» 2021 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան