Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ժողովրդի անունից են մեծագույն հանցագործությունները կատարվել։ Հիշենք Ռոբեսպիեռին ու Մադամ Գիլիոտինին, ՉԵԿԱ-ի տեռորը, Պոլ Պոտայի ջահելների արածը, քայլական լակոտների թավիշի արդյունքում մեր կորուստները եւ այլն։
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 9.5% և 20.2%-ով։
Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:
Իշխող մեծամասնությունը հայտարարությունով փաստեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների իրենց իսկ առաջ քաշած օրակարգից։ Հանրության արձագանքը միանշանակ էր՝ Նիկոլը վախեցավ։
Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 123 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 300-ի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ:
Դերասան Լևոն Շարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայց դու ինչ պադոշ երես ունես, Նիկոլ… Եթե ինձ այդքան հայհոյեին ես ամոթու ինքնասպան կլինեի։ Մտածի, չէ՞ որ այդ հայհոյանքները քո երեխաներն էլ են կարդում։ Դու ի՞նչ հարգանք պիտի ունենաս նրանց մոտ։ Նրանք էլ ունեն շրջապատ… նրանք էլ են ամաչում, որ այդպիսի հայր ունեն։ Ի՞նչ պատասխան ես տալիս նրանց հարցերին։ Ինքնասպան եղի, Նիկոլ։ Տղամարդ եղիր գոնե մի անգամ»։
Արցախի Մարտակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում:
Երևանի ավագանու նիստը՝ ՈԻՂԻՂ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Գևորգ Պետրոսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00‚ փակ է լինելու երթևեկության համար։
Կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։
«Մեկն ասում է՝ ձեզ պետք է գնդակահարել, կալանավորում եք, մյուսն ասում է՝ եկեք քննարկենք, ասում եք՝ ոչ կառուցողական է». Մարուքյանը՝ «Իմ քայլին»
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փետրվարի 9-ին ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը, թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:
Մշակույթի նախկին փոխնախարար, իմքայլական Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմում պարտությունից հետո իշխանության մասին հասարակության լայն շերտերի կարծիքը ճշտելու համար էր արտահերթ ընտրություններ նախատեսվում, եթե փոշմանել են արտահերթ ընտրություններ անցկացնել, նշանակում ա՝ չկա հանրային իրական աջակցություն ու կա ռիսկ պարտվել այդ ընտրություններում:
«Այ ընկերներ, ես էլ հո հայերեն եմ խոսում. այս 16 հարցից գոնե մեկը կարո՞ղ էր ադեկվատ լինել». Տարոն Սիմոնյան
Վարելահողերի մշակման ու դատավորի նշանակման հարցը՝ պետության առաջ ծառացած մարտահրավեր․ «Իմքայլական»
Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի եւ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով:
«Եթե ընկերոջս գտնեն՝ կգամ, եթե չէ, կգամ միայն զոհված կուրսեցիներիս և ընկերներիս համար». քաղաքացի
«ԱԺ նիստի օրակարգում 16 հարց է, որոնցից որևէ մեկը մեր առաջ ծառացած մարտահրավերների հետ կապ չունի». Տարոն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանին
Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետևանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միևնույն ժամանակ պատժում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ.-ն 2021 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակային հատվածում Հ. Խ.-ից խարդախությամբ հափշտակել է նշված 1000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:
Նյու Յորքի օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության վճռափոխության գանգատը՝ Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի նկատմամբ կրկնական հետաքննություն սկսելու պահանջը:
Սա ևս մեկ փաստ է, որ իշխանական շրջանակները իրենց դավաճանությունը կանխել փորձող անձանց դեռևս երկար են պլանավորել պահել անազատության մեջ, սակայն շտապում եմ հիասթափեցնել՝ չի ստացվելու, թույլ չենք տալու, որ ստացվի»։