Բաժիններ՝

5 հնչեղ տրանսֆերներ, որոնք սպասվում են 2021 թվականին

2021 թվականը խոստանում է մեծ տարի լինել տրանսֆերային իրադարձությունների համար։ Ստորև հինգ ամենահետաքրքիր գործարքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ, եթե ոչ այս ձմեռ, ապա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Կրիշտիանու Ռոնալդու

Հիմնական հավակնորդներ՝ ՊՍԺ, «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Յունայթեդ»

Фото: Getty images

Կարդացեք նաև

Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում պորտուգալացի աստղը դարձավ «Ծեր սենյորայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Այնուամենայնիվ, ավելի ու ավելի շատ են խոսակցությունները Կրիշտիանուի՝ «Յուվենթուսից» հեռանալու մասին: Նախորդ տարվա ամռանը «Բյանկոներիի» ղեկավարությունը դիտարկում էր խաղացողի վաճառքի տարբերակները և գործակալի միջոցով նրան առաջարկում էր տարբեր ակումբների, բայց գործարքը տեղի չունեցավ:

Ռոնալդուին վաճառելու «Յուվենթուսի» ցանկությունը հասկանալի է՝ պորտուգալացին, ում պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականիի ամառը, ակումբում ստանում է ամենաբարձր աշխատավարձը (տարեկան մոտ 30 միլիոն եվրո), ուստի այս տարի ակումբը կարող է վերադարձնել ֆուտբոլիստի համար արված ծախսերը, որոնք ներդրվել են արդեն միջին տարիքի ֆուտբոլիստի համար (հիշենք, որ «Յուվեն» Ռոնալդուին ձեռք բերեց 112 միլիոն եվրոյով), հակառակ դեպքում նա կհեռանա որպես ազատ գործակալ: Այս պահին «Յուվենթուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն քննարկում են Պոլ Պոգբային տեղափոխելու հնարավորությունը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստին Կրիշտիանու Ռոնալդուի հետ փոխանակելու հնարավորությամբ:

Լիոնել Մեսսի

Հիմնական հավակնորդներ՝ «Ինտեր», «ՊՍԺ», «Մանչեսթեր Սիթի», «Ինտեր Մայամի»

Фото: AFP | Luis Gene

Անցյալ ամառ Լիոնել Մեսսիի և կատալոնական «Բարսելոնայի» երկարամյա համագործակցության պատմության մեջ վերջը գրեթե դրված էր: Մրցաշրջանի ավարտին արգենտինացին հրաժարվեց թիմի հետ մարզվելուց և ցանկանում էր ակտիվացնել պայմանագրում նշված կետը, որի համաձայն տրանսֆերային պատուհանի ընթացքում նա կարող է բացարձակապես անվճար հեռանալ «Բարսելոնայի» ճամբարից: Այնուամենայնիվ, այս տարբերակը չակտիվացավ սահմանափակ վավերականության ժամկետի պատճառով, և կատալոնական ակումբի ղեկավարությունը դեռ համոզեց արգենտինացուն մնալ ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը: Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչեւ այս ամառ և դեռ երկարաձգված չէ, ուստի խաղացողը իրավունք ունի բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Այս պահին արգենտինացի աստղը շարունակում է հետաքրքրվել Միլանի «Ինտերով», ՊՍԺ-ով և «Մանչեսթեր Սիթիով», որոնք 2020-ի ամռանը ֆուտբոլիստի հիմնական հավակնորդներն էին: Հաղորդվում է նաև, որ Դեվիդ Բեքհեմի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Մեսսիի նկատմամբ և մտադիր է հրավիրել ոչ միայն արգենտինացուն, այլև «Բարսելոնայում» նրա նախկին գործընկեր Լուիս Սուարեսին:

Կիլիան Մբապպե

Հիմնական հավակնորդներ՝ «Ռեալ», «Չելսի», «Լիվերպուլ»

Фото: AFP | David Ramos

Ոչ վաղ անցյալում «Մոնակոյի» նախկին գլխավոր տնօրեն Վադիմ Վասիլիևը Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում ասել էր, որ ՊՍԺ-ում խաղալը Կիլիան Մբապպեի հին երազանքն էր: 2017-ի ամռանը ակումբները ձեռք սեղմեցին, Մբապպեն վարձավճարով գնաց ՊՍԺ, իսկ մեկ տարի անց փարիզցիները 150 միլիոն եվրոյով գնեցին ֆրանսիացուն:

Արդյունքում, Մբապպեի մանկության երազանքը կատարվեց, և ՊՍԺ-ի կազմում երեք ու կես տարի անց ֆուտբոլիստը երազեց տեսնել ավելին, քան ֆրանսիական առաջնությունում անընդհատ գերակայություն և Չեմպիոնների լիգայում տարեկան անհաջողություններ, մանավանդ որ խաղացողը , ըստ տարբեր հրապարակումների, ցանկություն է հայտնել լքել փարիզյան ակումբը, եթե ՊՍԺ-ն մայրցամաքի գլխավոր գավաթի 1/8 եզրափակչում պարտվեց «Բարսելոնային»:

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիացի աստղով արդեն մի քանի տարի, բայց այժմ «Չելսին» և «Լիվերպուլը» ավելացել են Մբապպեի հավակնորդների ցուցակում ՝ պլանավորելով ուժեղացնել իրենց կազմերը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մոհամեդ Սալահ

Հիմնական հավակնորդներ՝ Մադրիդի «Ռեալ»

Фото: Getty images

Անհնար է պատկերացնել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» հաջողությունն առանց Մոհամեդ Սալահի, իսկ իրեն՝ Սալահին, առանց «Լիվերպուլի»: Հենց այստեղ էր, որ եգիպտացին դարձավ համաշխարհային աստղ և օգնեց «մերսիսայդցիներին» դառնալ Չեմպիոնների լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող: Ըստ ամենայնի, այս պահին Սալահը նոր մարտահրավեր է փնտրում և, ինչպես խոստովանել է իր ընկերների հետ անձնական զրույցներում, կցանկանար շուտով տեղափոխվել «Ռեալ»: Գործարքը կարող է փոխշահավետ լինել և՛ «Ռեալի», և՛ «Լիվերպուլի» համար՝ արքայական ակումբը կարող է խնդրահարույց դիրքում հիանալի ֆուտբոլիստի ձեռք բերել, իսկ բրիտանացիները բավականին գումար կխնայեին լիարժեք փոխարինման համար: Օրինակ ՝ ի դեմս վերոհիշյալ Մբապպեի:

Էռլինգ Հոլանդ

Հիմնական հավակնորդներ՝ «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ռեալ», «Լիվերպուլ», «Չելսի»

Фото: SkySports

Եվրոպական ֆուտբոլային գիշատիչների համար սա, թերեւս, ամենաքննարկվող տրանսֆերն է այսօր: Էռլինգ Հոլանդը խելահեղ մեկնարկ սկսեց իր կարիերայում և 20 տարեկանում հիմնական խաղացողն է Դորտմունդի «Բորուսիայում»։

Եվ նա արդեն դեմ չէ այլ եվրապական թոփ առաջնություններ ևս գրավել։ Հոլանդը դեռ շատ ավելի մեծ հաջողությունների կարող է հասնել, ահա թե ինչու ցանկացած ակումբ կցանկանար նորվեգական ֆուտբոլային ֆենոմենին իր շարքերում տեսնել։ Մնում է միայն սպասել այն որոշմանը, որը պետք է կայացնի հենց ինքը՝ ֆուտբոլիստը, ում առջև բաց են բոլոր դռները: Գործարքի հավանական գումարի թիվն ասելը արդեն վախեցնող է՝ միանգամայն հնարավոր է, որ այն կարող է գերազանցել 2017-ին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված Նեյմարի 220 միլիոն կազմած ռեկորդը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս