Բաժիններ՝

Ավստրալիայում կարող են ոչնչացնել ԱՄՆ-ից Խաղաղ օվկիանոսն անցած աղավնուն

Ավստրալիայի իշխանությունները կարող են ոչնչացնել ԱՄՆ-ից Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած եւ երկրում հայտնված աղավնուն՝ կարանտինային ծառայության երկյուղների պատճառով: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ աղավուն իր հողամասում դեկտեմբերի 26-ին գտել է Մելբուռնի արվարձանի բնակիչ Քեւին Սելլի-Բերդը:

Ավստրալացուն հաջողվել է իմանալ, որ աղավնին գրանցված է ԱՄՆ-ում, որտեղ նա պետք է աղավնիների մրցարշավի մասնակցեր հոկտեմբերի 29-ին, բայց ավելի ուշ կորել է: Փորձագետները կարծում են, որ աղավնին, որին Սելլի-Բերդը Ջո է անվանել ի պատիվ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի, կարող էր Ավստրալիա փոխադրվել բեռնատար նավով՝ հաղթահարելով շուրջ 13 հազար կիլոմետր:

Թռչնի սխրանքը գրավել է Ավստրալիայի ԶԼՄ-ների, ինչպես նաեւ կարանտինի եւ տեսչական հսկողության ավստրալական ծառայության ուշադրությունը: Ինչպես հաղորդում է գործակալությունը, ավստրալացին հայտարարել է, որ գերատեսչության ներկայացուցիչները հունվարի 14-ին կապվել են իր հետ եւ խնդրել բռնել թռչնին:

«Նրանք հայտարարել են, որ եթե (աղավնին) Ամերիկայից է, ապա իրենք երկյուղներ ունեն հիվանդությունների առնչությամբ (որոնք կարող են հայտնաբերվել թռչնի մոտ)»,-հայտարարել է Սելլի-Բերդը: Այդ մարդը հայտարարել է, որ թռչունը չի թողնում իրեն մոտենալ: Նրա խոսքով՝ իշխանություններն այժմ քննարկում են մասնագիտորեն որսալու հնարավորությունը:

Կենդանիների ներկրման մասին Ավստրալիայի օրենքները չպահպանելու պատճառով 2015 թվականին երկրի իշխանությունները կարողացել են քնեցնելով սպանել Ջոննի Դեփի շներին, որոնց ամերիկացի դերասանն իր հետ վերցրել էր նկարահանումների ժամանակ: Դերասանն իր երկու յորքշիրյան տերիերների հետ սեփական ինքնաթիռով ժամանել էր «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի հինգերորդ մասի նկարահանումներին:

Երբ իշխանություններն իմացել են շների մասին, Դեփը նախազգուշացում է ստացել այն մասին, որ անհրաժեշտ է շներին ԱՄՆ ուղարկել 50 ժամվա ընթացքում: Ավստրալիայում բացառիկ ֆաունայի պատճառով գործում են երկրի տարածք կենդանիների ներկրման խիստ օրենքներ: Կենդանիները պարտավոր են երկարատեւ կարանտին անցնել, բոլոր իրերը, որոնք օգտագործել են կենդանիների խնամքի համար, կարանտինից հետո ոչնչացվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս