Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:
Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթ Սոլթանին օգոստսի 14-ին հերքել է ամերիկյան The Wall Street Journal թերթի տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ի իշխանություններն իրանական վառելիք են առգրավել:
Ի պաստասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները:
Մոսկվան Վաշինգտոնին իր օգնությունն է առաջարկել COVID-19-ի պատվաստանյութի մշակման գործում: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշած ռուսաստանցի պաշտոնյաների:
«Ասենք՝ խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են, որովհետև վարկերի տակ են։ Այդ փողերը բանկերից, այստեղից կամ այնտեղից վերցրել ենք, գործի մեջ դրել։ Եթե այդպիսի բան կար, թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև չեք կարողանալու դրսում վաճառել։ Մենք էլ կիմանայինք ու 50 մեքենա կբերեինք, ոչ թե 1000։ Անձամբ ես 1000 մեքենա եմ բերել, այդքան փող է բյուջե լցվել, ու հիմա իրենք ձեռքերը լվացել ու քաշվել են մի կողմ»,- շարունակեց ավտոներկրողներից մյուսը։
գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին․․․
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան փոստով կքվեարկեն օգոստոսի 18-ին Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ իր երկիրն առանց պատասխանի չի թողնի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու փորձերը:
«Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի օրագրիս: Տարիների հեռվից դրանք ավելի անկեղծ ու խոսուն են:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը Բեյրութի այն հայրենակիցների ուղղությամբ, որոնք տուժել են պայթյունից, իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, և, որ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի փախստականների և սիրիահայերի պարագայում իշխանությունների գործողությունները շատ բացեր ունեին, ինչի հետևանքով նրանք հեռացան երրորդ երկրներ, դրան հետևած հարցին, թե ինչ կարգավիճակ կստանան լիբանանահայերը՝ նախքան ՀՀ քաղաքացիություն ստանալը՝ տնտեսական միգրա՞նտ, ապաստան հայցո՞ղ, թե՞ փախստական, Զարեհ Սինանյանն արձագանքեց, որ համամիտ չէ հարցի ձևակերպման հետ:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն:
Պարետատան որոշման համաձայն՝ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու դասապրոցեսը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է, որ այս մասին շատ քիչ տեղեկատվություն կա: «Հարցականները շատ-շատ են, նորից անորոշության մեջ ենք: Այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցներն ինչպե՞ս են բացվելու, […]
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ էնշանակվել Խորեն Վերանյանը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կնքել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն դոզա գնելու առաջին համաձայնագիրն AstraZeneca դեղագործական ընկերության հետ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որն օգոստոսի 14-ին տարածվել է Բրյուսելում:
Ինչո՞ւ Լիբանանից մեր բոլոր հայրենակիցներին չենք կարող բերել Հայաստան. պարզաբանում է Զարեհ Սինանյանը
Որոշ մարդիկ ցանկություն են հայտնել Հայաստան գալու, մենք նպատակ ենք ունեցել գնալ-տեսնել, թե իրոք իրավիճակն ինչպիսին է, և ինչ պատրաստություն պետք է տեսնի այս պետությունը, գնացել ենք՝ այդ հարցի լուծումը տրվել է:
«25.000 ՀՀ քաղաքացի կա Լիբանանում. ով գրանցվել էր դեսպանատանը, եկավ Հայաստան». Սինանյան
Համացանցում ակտիվորեն տարածվում է բելառուսական ընդդիմության՝ ներկայումս Լիտվայում գտնվող առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի նոր տեսագրությունը, որում նա դիմում է ժողովրդին ու իշխանություններին:
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծման թեմայով քննարկման ժամանակ փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը կարծիք հայտնեց, թե այն չափանիշերը, որոնք սահմանված են առաջարկվող նախագծով, խնդրահարույց են:
«Շատ կուզեինք, որ բոլոր եկողներին ձրի տուն տայինք, բայց Հայաստանը Շվեյցարիան չէ». Սինանյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տուգանվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին հրավիրած ասուլիսի դահլիճ առանց դիմակի մտնելու համար:
«Մանավանդ հեղափոխությունից հետո բաց երեսով կարող ենք ասել, որ ՀՀ-ն առաջ ընթացող երկիր է». Զարեհ Սինանյան
Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլը․ այսօր հացադուլի 3-րդ օրն է. ՈւՂԻՂ
Հայաստանում Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ինձ վրա որևէ մեկը չի կրակել։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Վահե Էնֆիաջյանի հետ, նա պարկեշտ մարդ է, և բոլորը գիտեն, որ նրա շնորհիվ կանխվել է հանցագործություն. դա կփաստեն տեսախցիկները և հարևանները»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Սարգսյանը։
«Առաջարկություն եմ ներկայացնելու Կառավարությանը, որ գործնական քայլերի դիմենք». Սինանյան
Ի՞նչ կանի Հայաստանը Լիբանանից ՀՀ վերադառնալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցողների համար
ՀՀ կառավարության պատվիրակությունն օգոստոսի 9-11-ը եղել է Լիբանանում, պատվիրակության կազմում եղել է նաև ԱԺ ներկայացուցիչ: Այցի նպատակը եղել է Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն հասցնելը և իրավիճակին տեղում ծանոթանալը: Այս մասին նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ամփոփելով լիբանանյան այցը:
Նիկոլն անճանաչելի է դարձել տավուշյան դեպքերից հետո։ Մանկլավիկները նրան հռչակում են Գերագույն գլխավոր, Նապոլեոն Բոնապարտի ու Վարդան Մամիկոնյանի արժանի հետնորդ, տավուշյան ճակատամարտերի միակ կազմակերպիչ ու կառավարիչ։ Նազիր-վեզիրները, իրենց հերթին, կրկին այս առիթով վատաբանում են նախկիններին՝ հայտարարելով, որ տավուշյան ճակատամարտերը հաղթեցինք և՛ շնորհիվ Նիկոլի օրոք ձեռք բերված գերժամանակակից զենքի, որ նախկինների ժամանակ չկար, և՛ նրա իմաստուն հրամանատարության շնորհիվ, որ նախկինների ժամանակ չկար, բայց նաև նոր մայկա-տրուսիկի, թարմացված սննդակարգի և ելակի, որի մասին նախկինների ժամանակ չէին էլ լսել։