5 խնդիր և 5 լուծում՝ Զարեհ Սինանյանից

Սփյուռքի գլխավոր հանձնակատարն այսօր հրավիրած ասուլիսում ամփոփելով լիբանանյան այցի արդյունքները՝ պատասխանել է նաև լրագրողների հարցերին։

«Լիբանանի այցի ընթացքում ունեցել եք բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվել, խնդրում եմ նշել հինգ խնդիր, որոնք առկա են եղել համայնքում, և որոնց լուծում է տրվել կամ նախատեսվում է մոտ ապագայում լուծել. 5 խնդիր,  5 լուծում»՝ լրագրողի այս հարցադրումը դուր չեկավ Զարեհ Սինանյանին, և նա արձագանքեց.

«Այս պարոնը, որը հարցնում է հարցը, որքան գիտեմ, նախարարության նախկին աշխատակից է եղել. պետք է ավելի լավ հասկանա, որ գնալ Լիբանան երեք օրում և համայնքային խնդիրներին լուծում տալը իրատեսական չի,  բայց հասկանում եմ, որ հռետորական հարցեր են:

Ասեմ՝ մենք ինչ խնդիրներ ենք ունեցել.

«Հայաստանի ուշադրությունից մենք դուրս ենք»՝ այդ հարցը լուծվել է:

Մարդիկ, որոնք ապաստան չեն ունեցել, բայց Հայաստանի քաղաքացի են և ծայր աղքատության մեջ են, ուզել են Հայաստան՝ դրա լուծումը տրվել է:

Մեր նպատակը՝ լիբանահայության իրականությանը ծանոթանալու համար, գնացել ենք՝ լուծումը տրվել է:

Մարդիկ պայթյունից հետո շատերը ուտելու բան չունեն և նաև առողջապահական գույքի, դեղամիջոցների կարիք ունեն, մենք օգնություն ենք տարել-հասցրել՝  լուծումը տրվել է:

Որոշ մարդիկ ցանկություն են հայտնել Հայաստան գալու, մենք նպատակ ենք ունեցել գնալ-տեսնել, թե իրոք իրավիճակն ինչպիսին է, և ինչ պատրաստություն պետք է տեսնի այս պետությունը, գնացել ենք՝ այդ հարցի լուծումը տրվել է:

Այս հինգն էր: Կարելի է մի հինգ հատ էլ ավելացնել, բայց կարծում եմ՝ կբավարարվենք դրանով»:

Տեսանյութեր

Լրահոս