Բաժիններ՝

Չինաստանից Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի դեմ պայքարի մեծ քանակի պարագաներ և միջոցներ

Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթով Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ։ Այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության էջից։

«Դեկտեմբերի 26-ին իրականացվեց Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով Երևան տեղափոխվեցին Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, ներառյալ 4 ստացիոնար թթվածնային կայան, թթվածնի կոնցենտրատորներ, 100,000 ՊՇՌ թեստ, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ սարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

Թռիչքով տեղափոխվեցին նաև ՀՀ դեսպանության միջոցով ստացված պաշտպանիչ պարագաներ։ Ինքնաթիռը Երևան է ժամանելու դեկտեմբերի 27-ին»,- ասվում է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս