Բաժիններ՝

Ռուսաստանի երեխաները Ղարաբաղի երեխաներին 1.5 հազար բացիկ և 1.2 հազար ամանորյա խաղալիք են փոխանցել

Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի մանուկներին» ակցիան:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ակցիայի ընթացքում տեղի է ունեցել հեռուստակամուրջ Ռուսաստանի 10 քաղաքների` Օրենբուրգի, Կրասնոյարսկի, Զելենոդոնսկի, Կրասնոդարի, Նովոսիբիրսկի, Կալուգայի, Բրյանսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի դպրոցների աշակերտների եւ պատանիների մասնակցությամբ: Հիմնական ստուդիան գտնվում էր Մոսկվա քաղաքի Յունարմիայի կենտրոնական տանը։

Հեռուստակամուրջի ժամանակ կրասնոդարցի պատանիները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են փոխանցել «Խաղաղության գրաֆիտի» էստաֆետը, որտեղ գրաֆիտիստի գլխավորությամբ աշակերտները դպրոցի պատին նկարել են խաղաղությունը մարմնավորող նկար:

Բացի այդ, Ռուսաստանի երեխաները հեռուստակոնֆերանսի միջոցով շնորհավորել են Ղարաբաղի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց փոխանցել 1.5 հազար բացիկ ու 1.2 հազար ամանորյա խաղալիք, որոնք պատրաստել էին իրենց ձեռքերով, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի դպրոցական հավաքածու և ուսապարկ են նվիրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031