Մանվել Եղիազարյանը, երբ ասում է՝ պարտավոր չէի 43 օր լինել զինվորի կողքին, իսկ մի՞թե չէր կարող գալ ու քրոջորդու հուղարկավորությանը մասնակցել․ «Արաբո» ջոկատի մարտիկ
««Արաբո» ջոկատի մարտիկների մեծ մասը դիրքերից իջել են այս գիշեր, իսկ դիրքերում եղել են առաջին օրվանից, իսկ երբ մեր լեգենդար կամանդիր Մանվել Եղիազարյանն ասում էր, որ պարտավոր չէր 43 օր լինել զինվորի կողքին, իսկ մի՞թե նա իրավունք չուներ գար և մասնակցեր քրոջ որդու հուղարկավորության արարողությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ջոկատի մարտիկ Արբակ Գևորգյանը։
Ըստ նրա՝ երբ Մանվել Եղիազարյանը դիրքում չի եղել, այդ ժամանակ էլ զբաղվել է վիրավոր զինվորների, դիակների տեղափոխման ու այլ հարցերով, սակայն հավաստիացնում ՝ ոչ մի դիրք ջոկատի մարտիկները չեն զիջել և հիմա ցավով են նշում, որ պատերազմի ելքն այսպիսին եղավ։
«Մենք պատերազմել ենք թուրքական, իզրայելական, ուկրաինական ուժերի հետ։ Ինչպե՞ս կարող էր այս փոքրիկ պետությունը դրան դիմակայել։ Թերացումը մեր այն էր, որ ժամանակին պետք էր ժամանակակից զինտեխնիկա գնել, մարդկանց պատրաստել և ոչ թե 41, 45 և 60 թվականների զենքով կռվել։ Մեզ պետք էր զինվել, իսկ դրա հնարավորությունը կար, հնարավո՞ր էր դղյակ սարքել, զենք հնարավոր չէ՞ր գնել, թող հիմա միանան ու հիմա այդ հարցերը լուծեն, պետք է զինվել ու պատրաստվել»,-ասաց Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։