«Վեհափառը շատ մեծ դերակատարում ունի և ունենալու է նաև՝ տեսանելի ապագայում այս ամեն ինչի վերականգնման գործընթացների մեջ». Նարեկ Մալյան

Եկեղեցին ազգային ինքնության վերջին խարիսխն է մնացել, որի նկատմամբ իրականացվում է ոտնձգություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Սրանք՝ էս դավաճանները, ապականեցին, պղծեցին մեր անցյալը, ոչնչացրին մեր ներ ներկան՝ հանձինս մեր երեխաների, որոնց տարան ուղղակի միտումնավոր կոտորեցին սահմանի վրա, հիմա էլ՝ փորձում են ոչնչացնել մեր պետականության ապագան, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին, բացի կրոնական, դավանաբանական առաքելությունից, ունի նաև պետականության պահպանության առաքելություն:

Դարեր շարունակ, երբ նիկոլփաշինյաններ են հայտնվել մեր պետականության կյանքում, երբ քանդվել է մեր պետականությունը, ՀԱԵ-ն վերցրել է իր վրա պետականության ֆունկցիան, վերականգնել է այդ ամեն ինչը»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը՝ նկատելով, որ այժմ փորձում են եկեղեցին էլ քանդել, որպեսզի պետականությունը վերջնականապես ոչնչանա:

Նարեկ Մալյանը շեշտում է՝ դա թույլ տալ չի կարելի. «Ողբերգական կորուստները, որը մենք ունեցել ենք, անվերականգնելի կորուստներ են: Երեկ նաև իմացանք, որ այդ կորուստները կարող էին չլինել, բայց պետականության, տարածքների առումով կորուստները դրանք հնարավոր է վերականգնել, եթե մենք ունենանք մեր պետականության, այսպես ասած, «backup file»-ը, ֆլեշկան:

Նիկոլփաշինյաններն ու աննահակոբյաններն անցողիկ են. իրենք կգնան-կմաքրվեն այս երկրից, բայց այս երկիրը պետք է մնա, ու մենք, քարը քարին դնելով, պետք է կառուցենք այն ավերածությունները, որն իրենք հասցրին պետականությանը»:

Նա համոզված է՝ եկեղեցին ունի բարձր վստահություն. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այժմ գտնվում է իր պատմական ամենաբյուրեղացված վիճակում, ամենահամախմբված, ամենամիավորված վիճակում:

Հիմա գոյություն ունի միայն մեկ հարց՝ բոլորով՝իսկական հայերով, առաքելական եկեղեցու հետևորդ հայերով, համախմբվել Ամենայն Հայոց Վեհափառի շուրջը, որովհետև, հավատացնում եմ ձեզ, վեհափառը շատ մեծ դերակատարում ունի ևունենալու է նաև՝ մոտ ապագայում, տեսանելի ապագայում, այս ամեն ինչի վերականգնման գործընթացների մեջ»:

Մանրանասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս