«Լենինի տրիբունան չէր, մեր ելույթներն ամբողջ Հայաստանից են հնչելու». Գեղամ Մանուկյանը՝ ապամոնտաժվող հարթակի մասին
Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավքների ելույթների համար նախատեսված հարթակն ապամոնտաժվում է։ Այս պահին ընթանում են ապամոնտաժման աշխատանքները։
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է որոշել, որ հարթակն ապամոնտաժեն, սակայն հարթակը տեղադրելիս որոշում չի եղել, որ այն մշտական է լինելու։
«Հարթակը մշտական չէր։ Եթե այդ հարթակն ապամոնտաժում են, ոչինչ չի նշանակում։ Մեր ելույթները միայն այդ հարթակից չեն հնչելու, այլ ամբողջ Հայաստանից, ցանկացած վայրից։ Այսինքն՝ այն Լենինի տրիբունան չէր, որ ելույթներն անպայման այնտեղից պետք է հնչեին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
168.am-ի հետ զրույցում էլ Հակոբ Կարապետյանն ասաց, որ տեղյակ չէ և չի կարող տեղեկանալ, որովհետև կիրակի օր է։