«Քաղաքական ուժեր, ինքնակամ մի նետվեք թակարդը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարի Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական ուժեր, ինքնակամ մի նետվեք թակարդը

Արտահերթ ընտրության թեման, որը հրապարակ նետեց Նիկոլ Փաշինյանը, համարում եմ հերթական ամենավտանգավոր խայծը։

Ամենավտանգավորը՝ չարաբաստիկ պատերազմից հետո։

Հարկ է վերջապես սթափվել և գիտակցել, որ ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ այդ խայծը, չի կարելի ընդունել նետված հերթական ազգադավ խաղի կանոնները․․.

Եթե քաղաքական ուժերը ընդունեն այս խայծը, ապա համարեք, որ կարելի է անջատել մեր երկրում ռուբիլնիկը և ինքնասպանություն գործել՝ ազգովի։

Առաջարկում եմ քաղաքական ուժերին որոշ ժամանակով մոռանալ իրենց «քաղաքական» լինել և դառնալ՝ ազգային, երկրի փրկության մասին մտահոգ/չհետապնդելով քաղաքական շահ/ և գործի դնեն իրենց բոլոր ռեսուրսները՝ երկիրը փրկելու համար։

Քաղաքականությունը թող սպասի։

Հիմա ավելի կարևոր առաքելության ժամանակն է։

Բացատրեմ, թե ինչ է մեզ իրականում հարկավոր այս պահին։

1․ Արտահերթ ընտրությունը չի եղել և չի լինելու նպատակ, սա այս պահի համար մտացածին կեղծ օրակարգ է։ Սա ձեռնտու է մեկ անձի, և նա, ով կգնա սրան, կթելի այդ դավաճանի ասեղը․․Իսկ դա երկրին պե՞տք է․․Ոչ և՝ ոչ․․

2․ Երկիրն արյունաքամ է և դեռ արյունահոսում է։ Կարևորն այս պահին այդ արյունահոսությունը դադարեցնելն է։

3․ Դավաճանի հետ՝ զրո գործարք, զրո համաձայնություն, զրո շփում։

4․ Միակ պահանջը հրաժարականն է։

5․ Ամենակարևորն այս պահին պետք է լինի բոլոր ազգադավներին, բոլորին՝ ՀՀ-ում և Արցախում, մեկուսացնել, մեկուսացնել երկաթե ճաղավանդակներում, ընդ որում՝ առանձին-առանձին։

6․ Բոլոր դավաճանները պետք է մեկուսացվեն, քանի որ նրանք դեռ շարունակում են վտանգ ներկայացնել ՀՀ-ին և Արցախին, ամբողջ հայ ժողովրդին։

7․ Փորձել մեղմել և Արցախի և Հայաստանի տնտեսությունների գահավիճումը, ամեն ինչ անել, որ արդեն ավերված տնտեսությունները վերջնականապես չքանդվեն։

8․ Ամեն կերպ փորձել հասնել Արցախի և ՀՀ-ի անվտանգության վերականգնմանը, այնքան, որքան հնարավոր է այս պահին, երկրի անվտանգությունը պարտավոր ենք վերականգնել, պարտավոր ենք ամեն ինչ անել սրա համար, ամեն ինչ։

9․ Երկիրը քայլ կանի դեպի անվտանգություն և տրամաբանությունը, եթե 2021 թվական մտնենք առանց Փաշինյանի»:

Տեսանյութեր

Լրահոս