ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է հաճախորդներին նոր հնարավորություն՝ ստանալ իրենց քաղվածքները Բանկի կայքի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է իր հաճախորդներին քաղվածքներ ստանալու նոր արագ և հարմար եղանակ՝ Բանկի կայքում անձնական էջի միջոցով: Քաղվածքների ստացման նոր տարբերակի գլխավոր առավելություններն են՝ քաղվածքի հասանելիություն հաճախորդին հարմար ցանկացած պահին՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով, օգտագործման պարզությունը և անվտանգությունը:
Բանկի կայքում իր քաղվածքների դիտման համար հաճախորդը պետք է նախապես ընտրի Բանկի հետ հաղորդակցման «Առցանց հարթակով» եղանակը և գրանցվի Բանկի կայքի «Քաղվածքներ» բաժնում՝ ավտոմատ կերպով ստանալով անսահմանափակ հասանելիություն իր ամսական քաղվածքներին:
Բանկի կայքի անձնական էջում քաղվածքները հուսալի պաշտպանված են, քանի որ գրանցվելիս կիրառվում է SMS հաղորդագրությամբ հաստատման մեխանիզմը, ինչից հետո կիրառվում է անձնական էջի գաղտնաբառ, որը հասանելի է միայն հաճախորդին:
Նոր հնարավորության շնորհիվ հաճախորդը, անկախ իր գտնվելու վայրից, կարող է ունենալ ակնթարթային հասանելիություն իր ամսական քաղվածքներին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր պրոդուկտներով և ծառայություններով: Հարմարավետությունը կայանում է ոչ միայն միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման, այլ նաև տեղեկատվության հետագա պահպանման մեջ․քաղվածքները տրամադրվում են PDF ձևաչափով, և հաճախորդները ունեն ոչ միայն դրանք դիտելու հնարավորություն, այլ նաև կարող են ներբեռնել, պահպանել կամ ուղարկել իրենց էլեկտրոնային փոստի հասցեին:
Բանկը նշված հնարավորությունն ընձեռում է ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդներին, ինչի համար անհրաժեշտ է դիմել Բանկ և փոփոխել Բանկի հետ հաղորդակցման եղանակը:
Անձնական էջի գրանցման և հետագա կիրառման ուղեցույցը կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ, ինչպես նաև զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: