«Ինքը երկիրը կործանել է. հանցագործը պետք է նստի բանտում». Վազգեն Մանուկյան
«Ամեն օր մի բան կորցնում ենք, պատերազմը շարունակվում է, այն ակտիվ ֆազան ավարտվեց, հիմա էլ գնում է Հայաստանի սողացող օկուպացիան։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահ է՝ Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով։
«Աշխարհում ցանկացած ժողովրդի մեջ միշտ էլ լինում է մեկ հատված, որը իշխանության կողքին է, հիմա ես այդ մարդկանց մասին չեմ ուզում խոսել կամ նրանց մեղադրել, դա ի՞նչ նշանակություն ունի։ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, ինքը հանցագործ է»,- Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները շրջափակել էին Կառավարության շենքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ որքան շուտ Նիկոլ Փաշինյանին հեռացնեին, այնքան Սյունիքը պահպանած կլինեին։
«Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք, հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ ու կֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ խնդիրներ ենք ունենալու այդ սահմանները վերադարձնելու համար։ Ամեն օր մի բան կորցնում ենք, պատերազմը շարունակվում է, այն ակտիվ ֆազան ավարտվեց, հիմա էլ գնում է Հայաստանի սողացող օկուպացիան։ Մենք կորցրեցինք հազարավոր երիտասարդների, հսկայական տարածքներ, ամբողջ աշխարհում մեր պատիվը։ Զարմանալի ազգ ենք, սկզբում մարդկանց Փաշինյանը բաժանեց հների ու նորերի, կոռուպցիոներների ու ոչ կոռուպցիոներների, հիմա էլ ասում է՝ էլիտա և ժողովուրդ, զարմանալի է, որ նա բաժանում է, իսկ ժողովուրդը հալած յուղի փոխարեն՝ ընդունում է նրա ասածները»,- նշեց Վազգեն Մանուկյանը։