Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:
Քաղաքացի լինելը չի նշանակում քաղաքականությունով զբաղվել, իսկ բժիշկները՝ լինելով հասարակության առաջատարներ, պարտավոր են օրինակ ծառայել։
«Էս մարդուն պետք է օր առաջ իզոլյացել, հեռացնել չէ, իզոլյացնել է պետք, էս մարդը սելջուկների արշավանք է կազմակերպել հայ ժողովրդի գիտակցության, բարոյականության, հայրենիքի նկատմամբ: Որոշել է ասպատակել ամեն ինչ, իր լվացած ուղեղների թիմով: Պետք է ամեն գնով էս ամենի վերջը տանք»,- ասաց Առաքելյանը:
«Փաշինյանը պետք է առանց ախրանայի, ճակատը բաց մտի Սիսիան, դուրս գա». քաղաքացի
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս-Կապան ճանապարհը փակել են, որպեսզի կանխեն իր աջակիցների ինքնաբուխ հավաքը
Հրանտ Բագրատյանը՝ սգո երթի, ռազմագերիների ու սահմանային իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
«Մնալու ենք այստեղ այնքան, մինչև Առուշ Առուշանյանն ազատ չարձակվի ու չգա այստեղ»
«Հերիք չի՞ խաբես, արա». սիսիանցին՝ Փաշինյանին
Ձեզ են դիմում մի խումբ գերմանաբնակ հայ բժիշկներ, որոնց համար հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները ավելի քան մտահոգիչ են:
Կանադահայոց Թեմի Առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը հանդես է կոչով, որում մասնավորապես ասված է. «Խորապես առնչված մեր եղբայրների և քույրերի այս օրերին ապրած ճգնաժամով՝ պարտք ենք համարում միանալ վարչապետի հրաժարականի համահայկական պահանջին և աղոթում, որ օրվա իշխանությունը՝ գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելով իր ձախողության և այժմու անկարողության ակնհայտ իրականությունը, հրաժարվի իր դիրքերից և առիթ ստեղծի, որպեսզի քաղաքական հանդարտ պայմաններում տեղի ունենա իշխանափոխություն՝ հնարավորություն տալով սթափ գիտակցություն ունեցող անձերին փրկել հայրենիքը վերջնական կործանումից և ժողովրդի մեջ ահագնացող ատելության կործանարար թույնից»:
Դեկտեմբերի 21-ին հրդեհ է տեղի ունեցել Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոկոնցեռնի գործարանում՝ Այտիի պրեֆեկտուրայում:
Ունենք մի իրավիճակ, երբ Ոստիկանությունը հարուցում է քրեական գործ, սակայն հրաժարվում է տեղեկացնել՝ ինչ հոդվածով, ինչո՞ւմ է մեղադրվում մարդը: Սույնով կարող ենք արձանագրել, որ Առուշ Առուշանյանին մինչ այս պահը պատանդ են պահում, մինչև հասկանան՝ ինչ հոդված կարող են «կարել» վերջինիս վրա:
Արձանագրվել է թունավորման 16 դեպք:
Ի՞նչ է փոխանցում Փաշինյանի անվտանգության աշխատակիցը Փաշինյանի հետ շրջող փոքրիկին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Requiem շարքի 4-րդ մասի անոնսը, որը վերնագրել է «Ժողովուրդ»։
«Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը»,- գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:
«Վերածեցին խանութից գնված օճառի, ամանի փոշու, իրենք չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եթե դու արդար ես, ազնիվ ես, իրոք ժողովրդի վարչապետն ես, ինչո՞ւ ես ոստիկաններով տեղաշարժվում, դուրս եկ մարդկանց հետ հանդիպման, առանց թիկնազորի, 150 հոգի թիկնազոր ունես, 2000 ոստիկան ես բերել»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը Փաշինյանի պարզած ձեռքը թողեց օդում, չբարևեց
Հարավային Կորեայի նախագահի հաշտության հարցերով քարտուղար Նո Կյու Դուկը նշանակվել է միջուկային ծրագրի գծով նոր գլխավոր բանակցորդ:
Աֆղանստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 20-ին որոտած պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի, եւս 52 մարդ վիրավորվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեղեկացրել էր, առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Սյունիքի ճանապարհից վարչապետն ուղիղ հեռարձակմամբ հավաստիացրել է, որ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ հակառակը՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելը, նրանց հարցերին պատասխանելը։
Վաղ առավոտից սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մուտք չգործի Սյունիք: Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սյունիքի բոլոր համայնքների բնակիչներն այստեղ են, ապա հավելեց, որ Փաշինյանն իզուր է գալիս Սյունիք, նրան չեն լսելու, նա Սյունիքում տեղ չունի.
«Եթե վարչապետը կգա Շուռնուխ, թող գա ու ասի՝ այդ ի՞նչ քարտեզներով է սահմաններ որոշում, եթե վարչապետը պատրաստ է սկզբում շուռնուխեցիներին լսել, ապա շուռուխեցիներն էլ իրեն կլսեն, կրկնում եմ՝ եթե առաջինն ինքը լսի գյուղացիներին։ Սա ասում եմ՝ որպես հայ, սյունեցի, այլ ոչ թե՝ համայնքի ղեկավար»,- հավելեց նա։
Հռիփսիմե Առաքելյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին. ՈւՂԻՂ
Այսօր վաղ առավոտից սյունեցիները փակել էին մարզի ճանապարհները, որպեսզի աշխատանքային այցով Սյունիք մեկնող Նիկոլ Փաշինյանին թույլ չտային մտնել մարզ: Դեպի Սյունիք ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմելով սյունեցիներին, ասաց, թե գնում է նրանց աչքերի մեջ նայելով նրանց հարցերին պատասխանելու համար: Դրանից քիչ ուշ ֆեյսբուքյան մեկ այլ ուղիղ միացմամբ հայտնեց, թե կանգ է առել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում, զրուցում է բնակիչների հետ, անգամ օղու բաժակ բարձրացնում:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1500 ոստիկանով Սյունիք մտնողը պատերազմի ժամանակ «չկարողացավ» Հայաստանից 200 մարտիկ ուղարկել, որ դեպի Շուշի տանող դժվարանցանելի լեռնային կածանները փակեն ու չթողնեն, որ ադրբեջանական հատուկջոկատայինները դրանցով անցնեն։
Նիկոլ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին
Գորիսի միայն մեկ ճանապարհի վրա 12 ավտոբուս ոստիկաններ են բերվել՝ ժողովրդի ձայնը լռեցնելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ նույն պահին «Իմ քայլական» սյունեցի պատգամավորների բեմադրած «ընդունելություններին» է մասնակցում: Այս մասին հաղորդում է Մեդիապորտը՝ տարածելով այս տեսանյութը։
«Եթե դու ժողովրդի վարչապետ ես, ինչո՞ւ ես ոստիկաններով տեղաշարժվում»․ սյունեցի