«Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում էս պահին ինչ է կատարվում: Որևէ մեկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանեք». Էդիկ Բաղդասարյան

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի արդեն: Նա որևէ բանից արդեն տեղյակ չի, որևէ լծակ չունի: Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում էս պահին ինչ է կատարվում: Ինձ զանգում են, հարցնում են՝ ինչ անենք: Որևէ մեկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանեք: Լավ, ասում եք մի գրեք, լարվածություն է առաջանում, բայց եթե նրանց հետ մի բան պատահի, ես ինչ եմ անելու: Ստորագրված փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում: Հրապարակված քարտեզները աչքս չկոխեք, ես դրանց բացարձակ չեմ հավատում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031