COVID-19-ի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութն է մտել քաղաքացիական շրջանառության մեջ

«Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը մտել է քաղաքացիական շրջանառության մեջ: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Անցկացվում է պատվաստանյութի հետգրանցումային եւ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Պատրաստուկն արտադրում է մեր «Վեկտոր» կենտրոնը»,-ասել է նա՝ հանդես գալով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խորհրդակցությանը: Ինչպես ճշտել է Պոպովան, ութ բժշկական կենտրոնների բազայի վրա «ԷպիՎակԿորոնա» է ստանում Ռուսաստանի հինգ սուբյեկտների երեք հազար մարդ:

Բոլոր կամավորներին բաժանում են ընթացակարգից հետո վարքի կանոնների հուշատետր, հավելել է նա: COVID-19-ի կանխարգելման համար ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը գրանցվել է հոկտեմբերի կեսերին: Այն ստեղծել են պեպտիդային հակաբենների հիման վրա՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ին առընթեր նովոսիբիրսկյան «Վեկտոր» կենտրոնում եւ ստացել է «ԷպիՎակԿորոնա» անվանումը:

Պատրաստուկը հանձնարարվում է ներարկել երկու անգամ՝ միջմկանային, ոչ պակաս, քան 14-21 օր ընդմիջումով՝ 0,5 միլիլիտր չափաբաժնով: COVID-19-ի դեմ «Վեկտոր»-ի պատվաստանյութն անվճար կլինի ռուսաստանցիների համար: Արդեն առաջին փուլի արդյունքներով պատրաստուկի թեստավորումնը ապացուցել է իր լիակատար անվտանգությունը: Ինչպես նշում է «Վեկտոր» կենտրոնի կենդանախտային վարակների եւ գրիպի բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Ռիժկովը, պատվաստանյութը թեեւ COVID-19-ի դեմ մինչեւ կյանքի վերջն իմունիտետ չի ապահովում, բայց վարակվելուց պաշտպանում է առնվազն կես տարի:

«ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի: Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս:

Ռուսաստանում եւ աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը «Սպուտնիկ V» անվանումը կրող պատրաստուկն է, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, դա լուծույթ է միջմկանային ներարկման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս