Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը…Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը…

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։

Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»։

Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը…

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱԺ “Իմ քայլը” խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից…

Posted by Edmon Marukyan on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի

Տեսանյութեր

Լրահոս