Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» և «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Արարատ Մ․-ն (ծնված 1956 թ․) և Մովսես Մ․-ն (ծնված 1963 թ․) տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս