Բաժիններ՝

Գնում եմ ոստիկանության Կետրոնի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացուն իրավաբանական օգնություն ցուցաբերելու. Ռուբեն Մելիքյան

Մաշտոց-Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց մի քաղաքացու՝ բողոքի ակցիայի կապակցությամբ ոստիկանին իբր վիրավորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ըստ ականատես քաղաքացիներից մեկի՝ բերման ենթարկվածը ոչ թե վիրավորել է, այլ նկատառում է հայտնել՝ ակցիայի մասնակիցների անվտանգության ապահովման կապակցությամբ։

Գնում եմ Կենտրոնի բաժին՝ քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու»,- գրել է Մելիքյանը:

Այս պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Քաղաքացիները փակել են քաղաքի որոշ փողոցներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031