Երիտասարդը սոցիալական կայքերից մեկով ծանոթացել է մի աղջկա հետ. պայմանավորվել են ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալ…
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ Արարատի մարզում բնակվող մի երիտասարդ սոցիալական կայքերից մեկով ծանոթացել է մի աղջկա հետ։ Պայմանավորվել են ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալ։ Հանդիպմանը եկել է նաև աղջկա ընկերը։
Վերջիններս տեղեկությունը երիտասարդի հարազատներին չհայտնելու դիմաց նրանից փող են պահանջել։ 10 հազար դրամ ստանալուց հետո պահանջել են ևս 25 հազար։
Դեպքի առթիվ շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, փորձաքրեագիտական վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Պահանջած գումարը վերցնելուց հետո աղջիկն ու ընկերը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։
Մշակված թղթադրամները հայտնաբերվել են։
Տղան ձերբակալվել է, աղջիկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։