«ՀՀ բնակչությունը երեք ընտրություն ունի». Արթուր Դանիելյան. Aravot.am
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանն այսօր ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ դատարանը երեկ ավարտել էր նրա ձերբակալման դեմ բողոքի քննությունը: Արթուր Դանիելյանը ձերբակալվել էր քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, որի համար նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):
«Անգամ ժամանակավոր բանտարկությունից ազատվելիս են հատուկ վերաբերմունք ստանում «Ադեկվադի» ներկայացուցիչները: Դեռեւս որեւէ կերպ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ տեղեկատվական հոսքից դուրս եմ եղել, առանձնապես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել իմ ձերբակալությունից հետո: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նորից այստեղ ենք հայտնվելու: ՀՀ բնակչությունը երեք ընտրություն ունի՝ կամ պետք է այնպես անի, որ ճանաչվի Արցախի անկախությունը, կամ ինձ պետք է բանտարկեն, կամ ինձ ֆիզիկապես պետք է ոչնչացնեն: Թող ընտրի այդ երեքից մեկը»,- Aravot.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Արթուր Դանիելյանը՝ դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: