Բաժիններ՝

Տրանսպորտի երեք տեսակներով բեռնաշրջանառությունն աճել է, մեկով՝ նվազել

Հայաստանում երկաթուղային, օդային և մայրուղային խողովակաշարային տրանսպորտի տեսակներով բեռնաշրջանառություն աճել է, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի պարագայում՝ նվազել։

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բեռնաշրջանառության 0.9% անկման (կազմել է 3 մլրդ 404 մլն 400 հազ. տոննա-կմ) պայմաններում, երկաթուղային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալն աճել է 4.2%-ով (652.8 մլն տոննա-կմ), ավտոմոբիլային տրանսպորտով բեռնաշրջանառությունը նվազել է 9.9%-ով (637.3 մլն տոննա-կմ)։

Օդային տրանսպորտով բեռնաշրջանառության ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 200 հազար տոննա-կմ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելանալով 2 անգամ, իսկ մայրուղային խողովակաշարային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 2 մլրդ 114.1 մլն տոննա-կմ և 0.6%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս