
«Ուրարտու»-ն հաղթել է «Սուպերսոնիքս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-«Ուրարտու» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 77-71 հաշվով:
Ամերիկյան թիմը հաղթեց միայն չորրորդ քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ գտնվեց «Ուրարտուն»:Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լարենցո Գրահամն էր՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում:
9 տուրից հետո «Ուրարտուն» ունի 7 հաղթանակ ու 16 միավորով առաջատար է, իսկ «Սուպերսոնիքսը» 9 խաղում տոնել է 4 հաղթանակ ու կրել 5 պարտություն: