«Շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը». Արսեն Բաբայան
«Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից իմ, մեր համոզմամբ այս ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները նպատակ ունեն, որ անազատության մեջ պահել անձանց, քաղաքական ուժերի ղեկավարներին և մի շարք առանցքային անձանց այնքան ժամանակ, մինչև նրան կհաջողվի այս դավաճանական պայմանագիրը հասցնել իր ավարտին»,- կեսգիշերն անց հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
Ա. Բաբայանի խոսքով՝ բազմիցս համոզվել են, որ գործող իշխանությունը՝ «դավաճան Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ» կանգ չի առնելու ոչնչի առջև:
Արսեն Բաբայանը նաև մեկ շատ կարևոր տեղեկություն հայտնեց:
«Քիչ առաջ ես ստույգ տեղեկություն ստացա, որ նույնիսկ այս օրերին, շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը, այսինքն մարդ, ով ամեն օր ֆեյսբուքում է, ամեն օր հանրության հետ աշխատում է ինտերնետի միջոցով, իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ է անջատել ինտերնետը ՀՀ-ում»,-ասաց Արսեն Բաբայանը: