Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մենք չենք տեսել և մինչև դրա ստորագրումը, առհասարակ, տեղեկացված չենք եղել այդ փաստաթղթի թեզերի մասին։ Որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ խնդիր մեզ հետ չի քննարկվել և միանգամից հրապարակվել է փաստաթուղթը»,- Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Պիտի ամոքենք մեր վերքերը, փառավորենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կանգուն են պահել Արցախը, ուշադիր ու հոգատար լինենք մեր գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, զոհվածների հարազատների նկատմամբ ու վերածնվենք միասին։
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիճակը կատաստրոֆիկ է։ Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի։ Առաջիկա անհրաժեշտ քայլերը պետք է արվեն ժողովրդի ճնշմամբ ու ժողովրդի գիտությամբ, առանց խժդժությունների ու ցնցումների։ Այլապես մենք կարող ենք կորցնել եղածը, կամ չկարողանալ ստանալ առավելագույն հնարավորը այս պայմաններում։ Ինչ քայլերի պետք է դիմենք անհապաղ, կաշխատեմ ներկայացնել իմ տեսակետը»։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնայի Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Էդուարդ Շարմազանովը՝ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ
Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը կտարածվի միջազգային հարթակներում:
Արցախի քաղաքական ուժերը հայտարարություն են պատրաստում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Հ.Գ. Ոչ ոք չփորձի ինձ խուճապ տարածելու մեջ մեղադրել։ Ես դառը իրականությունն եմ ներկայացնում, որին առերեսվել ա պետք:
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
Վերջապես հրապարակվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հայերեն տարբերակը: Ակնհայտ է, որ մինչև սեպտեմբերի 27-ը սեղանի վրա դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան պատերազմի արդյունքում ձեռք բերված հայտարարության պայմանները:
Լարված վիճակ՝ կառավարության դիմաց․ ՈՒՂԻՂ
«Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու պատճառների մասին, անդրադարձավ նաև այս ընթացքում հնչող մեկ այլ հարցի:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չհամարձակվեք մեղադրել բանակին։ Բանակը էդ իմ ընկերներն են, որոնք ամիսուկես առանց բողոքելու, բարձր ոգով ու սթափ իրենց գործն են արել։ Էդ զոհված ու վիրավոր տղերքն են, որոնք իրենց կյանքն ու առողջությունը չխնայեցին, որ պաշտպանեն այն, ինչ հանձնեցին մի ստորագրությամբ։
Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե բա ոստիկանները չէին կարողանում գնդի դեմը փակող մարդկանց ձերբակալեն, որովհետեւ առաջնագծում էին: Ի՞նչ գործ ունի ոստիկանը առաջնագծում: Ո՞նց կարող են ինչ-որ մարդիկ ինչ-որ բնակավայրում գնդի դեմ փակել: Գնդի դեմ փակող եթե լիներ 10 րոպեում պիտի ձերբակալեին: Էսի մեզ գժի տեղ ա դրել»:
Երբ հայ ժողորվրդին ներկեցին սևով և սպիտակով, այդ օրվանից սկսվեց երկրի հանձնման նոր փուլը, որ չեզոքացնեն իրական ազգային ուժերին։ Այս մասին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը։
Հայաստանում տեղի ունեցող հուզումները էմոցիաների պոռթկման արդյունք են`պայմանավորված հրադադարի համաձայնագիրը որպես պարտություն ընկալելու հետ. ռուս խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ ՝ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր կեցավայրից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողանալու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը հայտնելուց հետո ՝ «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ փորձեց պարզաբանել, թե ինչու որոշեց ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն կա երկու ձերբակալված անձ։
Օր առաջ պետք է Ազգային ժողովի պատգամավորները հավաքվեն և անվստահություն հայտնեն այս Կառավարությանը, որն ի վիճակի չէ պատերազմական իրավիճակում երկիրը կառավարել։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են:
ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Վահրամ Տեր–Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե այս ազգադավ պայմանագիրը կյանքի կոչվի, ապա նոյեմբերի 21-ին Արցախի 12.000 քառ կմ տարածքից կմնա մոտ 2.500-ը։
Նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե տիրապետել են ողջ պրոցեսին, փորձում են կաշիները փրկել։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գոնե ես գիտեմ, որ մենք սկսել էինք հաջողություններ գրանցել ռազմաճակատում։ Էս ի՞նչ արեցիք, դիվանագիտական պարտությունը զորքի , ազգի վրա չգցեք»։
Քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի մոտ՝ ի պաշտպանություն Արցախի, փակել են Բաղրամյան պողոտան։ Տեղում կենտրոնացրել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հայտարարեց, որ Արցախի համար ստորագրել է ցավոտ փաստաթուղթ, այդ պահից սկսած հանրապետությունում բողոքի ակցիաներ են անցկացվում։
«Ստորագրությունների մասով մեր կուսակցության մասով վերջացրել ենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, կարծում եմ, կստորագրի և դրանից հետո դա տրվելու է խորհրդի նիստի և հրավիրվելու է արտահերթ նիստ։ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան։ Այսօր մի վիճակ է, որ 45 օրվա պատերազմը բերել է տոտալ խայտառակության, մենք հասկացանք, որ այս իշխանությունը ի վիճակի չէ լուծել հարցերը»,- ասաց Արման Աբովյանը։
Նոյեմբերի 10-ին, ժամը 09։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է
Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835 -ն` առողջացած: