Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Նոյեմբերի 10-ին, ժամը 09։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերյոժա Մ․, ծնված 1975 թ.) հարվածել է խոշոր եղջերավոր կենդանու։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև Սերյոժա Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս