Նոյեմբերի 6․․․ պատմության հետագծով
– 1961 թ. նոյեմբերի 6-ին մահացել է Հրաչյա Ներսիսյանը՝ կինոյի եւ թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
– 1866 թ. նոյեմբերի 6-ին ծնվել է Վահան Միրաքյանը՝ հայ բանաստեղծ, դրամատուրգ։
-1860 թ. նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ է ընտրվում հանրապետական Աբրահամ Լինքոլնը:
-1913թ նոյեմբերի 6-ին Մահաթմա Գանդին ձերբակալվում է Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ:
-1943 թ. նոյեմբերի 6-ին խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավում են Կիեւը:
-1944 թ. նոյեմբերի 6-ին ծնվել է Ստեփան Քիրեմիջյանը՝ հայ հաղորդավար, «Լույս աշխարհի» կայքի եւ հեռուստահաղորդման հիմնադիր եւ վարող։
-1945 թ. նոյեմբերի 6-ին ծնվել է Սեւդա Սեւանը (Ֆրանսուհի Բահչեջյան)՝ ազգությամբ հայ բուլղարագիր գրող։ Ծնվել է բուլղարական Նովա Զագորա քաղաքում: Ծնողները Մեծ եղեռնից փրկված հայեր էին:
-1962 թ. նոյեմբերի 6-ին մահացել է Գրիգոր Չուբարյանը՝ հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ:
-1893 թ. նոյեմբերի 6-ին մահացել է Պյոտր Չայկովսկին՝ ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ եւ երաժշտական քննադատ։