Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 18.257 մարդու մոտ

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է գրեթե 18 հազար 260: Այդ մասին վկայում են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, որը հրապարակվել է նոյեմբերի 1-ին:

Չորրորդ օրն անընդմեջ COVID-19-ի նոր դեպքերի թվաքանակը ՌԴ-ում մնում է օրական 18 հազարը գերազանցող մակարդակի վրա: Նախօրյակին նոր դեպքերի թվաքանակը կազմել է 18 հազար 665, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, եղել է 18 հազար 140, հոկտեմբերի 30-ին՝ 18 հազար 283 դեպք: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ից 366 մարդկանց մահ. սա նոր ռեկորդ է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հաղորդել են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Առաջվա պես առավել բարձր ցուցանիշներ են նշվում Մոսկվայում: Մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերված դեպքերի քանակությունը կազմել է 4 796: Նախօրյակին գրանցվել է 5261 դեպք, հոկտեմբերի 31-ին՝ 4952: Մեկ օրում դուրս գրվածների թվաքանակը մայրաքաղաքում կազմել է 3241 մարդ, մահացել է 53 մարդ:

Ընդհանուր առմամբ մեկ օրում երկրում մահացել է 238 հիվանդ, դուրս է գրվել 10 հազար 360 մարդ: Ռուսաստանի Դաշնության 85 տարածաշրջաններում աճող արդյունքներով գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 մլն 655 հազար 38 դեպք (+1,1 տոկոս): Մահացել է 28 հազար 473 մարդ, ապաքինվել է 1 մլն 236 հազար 33 մարդ: Բուժումը շարունակում է 390 հազար 532 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս