«Սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի դեմ կռվող ահաբեկիչների մասին

Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ կռվող սիրիացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությանը։

«Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

Սա միջազգային հանցավոր ցանց է և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,- գրել է վարչապետը։

Նշեք, որ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հրապարակել էր տեսանյութ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից։

Նա կասկածվում է ՀՀ ՔՕ 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչության), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհանրումներն կամ ռազմական գործողություններին վարձկանի մասնակցություն)։

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ձերբակալված է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30