«Անսարքություն է, որը հենց հիմա կարգավորվում է. Խուճապի մատնվելու կարիք չկա». Պարզաբանում են Սպիտակի բ/կ-ից
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն:
«Նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել էր ԱՆ խոսնակը:
168.am-ը մանրամասների մասին տեղեկանալու համար կապ հաստատեց Սպիտակի բ/կ, որտեղից մասնավորապես հայտնեցին. «Անսարքություն է, որը հենց հիմա կարգավորվում է: Խուճապի մատնվելու կարիք չկա, տուժածներ չկան»: