Բաժիններ՝

Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Աբելյան, Էստոնական, Արզումանյան, Ֆուչիկի, Ջանիբեկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 41 շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Մեհրաբյան, Սպանդարյան, Անտառային փողոցների և Գանձաքար գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արտ-Վարդ», «Առամնա», «Ինամուր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Գորկու փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների, ինչպես նաև Երևանյան, Մաշտոցի, Հանրապետության, Չարենցի և Նալբանդյան փողոցների բազմաբնակարան շենքերի և Գրիբոյեդով համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս