Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 14,4 միլիարդ դոլար

Աշխարհի տասն ամենահարուստ մարդկանց կարողությունը հոկտեմբերի 26-ին նվազել է 14,4 միլիարդ դոլարով: Այդ մասին վկայում են «Բլումբերգ» գործակալության կողմից Bloomberg Billionaires Index-ի (BBI) հաշվարկված տվյալները: Հոկտեմբերի 26-ի սակարկությունների տվյալներով՝ BBI-ի վարկանիշի թոփ-10-ից երկու միլիարդատերերի հաջողվել է ավելացնել իր կարողությունը. Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը հարստացել է միանգամից 2,88 մլրդ դոլարով, նա գտնվում է վարկանիշի չորրորդ հորիզոնականում, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263 մլն դոլարով, նա մնում է վարկանիշի առաջատարը:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Forbes հանդեսը, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվիչին, աշխարհի ամենահարուստ տասը մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է ավելի քան 17 միլիարդ դոլարով, իսկ միակ գործարարը, որի կապիտալը չի նվազել, դարձել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը:

Հրատարակության տվյալներով՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը կորցրել է 66 մլն դոլար: Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը բաղկացած է առավելապես ամերիկացիներից, միայն երկու դիրքերն են զբաղեցնում ուրիշ երկրներից ունեւոր քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին՝ Հնդկաստանից եւ Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից: Այսպիսով՝ միլիարդատերերի կարողության անկումը բացատրելի է հոկտեմբերի 26-ին ամերիկյան ֆոնդային շուկաներում սպառավաճառքներով:

Dow Jones ինդեքսն ընկել է 2,3 տոկոսով, ինչն ամենաուժեղ անկումն է դարձել սեպտեմբերի 3-ից ի վեր մեկ առեւտրաշրջանի ընթացքում: S&P 500 ինդեքսը կորցրել է 1,9 տոկոս՝ ցուցաբերելով ամենաբարձր անկումն ամսվա ընթացքում, Nasdaq ինդեքսը նվազել է 1,6 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս