Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինված ուժերի վետերանների մեծ մասը մտադիր է ընտրություններում քվեարկել Թրամփի օգտին. հարցում

ԱՄՆ-ի զինված ուժերի վետերանների մեծամասնությունը պատրաստվում է նոյեմբերի 3-ին երկրում կայնալիքի ընդհանուր ընտրություններում քվեարկելու նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, սակայն մինչեւ 54 տարեկան նախկին զինծառայողները պատրաստ են մեծավ մասամբ պաշտպանելու նրա մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Դա հետեւում է այն հարցման՝ հոկտեմբերի 26-ին հրապարակված արդյունքներից, որն անցկացրել է Military Times թերթը:

Այդ հետազոտության համաձայն, որը կատարվել է հոկտեմբերի 1-ից մինչեւ 13-ը, վետերանների 52,4 տոկոսը ձայները կտան կամ արդեն տվել են երկրի ներկայիս նախագահի օգտին, 42,3 տոկոսը ցանկանում է Բայդենին տեսնել որպես գլխավոր հրամանատար: Վերջինս մեծ ժողովրդականություն է վայելում մինչեւ 34 տարեկան վետերանների տարիքային խմբում (46 տոկոս 41,7 տոկոսի դիմաց) եւ 34-ից մինչեւ 54 տարեկան խմբում (50,7 տոկոս 39,8 տոկոսի դիմաց):

55 տարեկանից բարձր նախկին զինվորականների շրջանում Թրամփը մրցակցությունից դուրս է, նրան պաշտպանում է հարցման մասնակիցների 58,9 տոկոսը (38,4 տոկոսը մտադիր է քվեարկել Բայդենի օգտին): Ներկայացված տվյալներն, ինչպես նշում են սոցիոլոգները, ամբողջությամբ վերցված արտացոլում են Թրամփի պաշտպանության մակարդակը նախկին զինվորականների միջավայրում եւ ցուցադրում են նրա ժողովրդականության աստիճանական նվազումը այդ կատեգորիայի ընտրողների մոտ: Հրատարակությունը հիշեցրել է, որ 2016 թվականին Թրամփի օգտին քվեարկել է վետերանների 60 տոկոսը, 34 տոկոսն իր ձայնը տվել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Օգոստոսին Military Times-ի անցկացրած հարցումը գործող զինծառայողների շրջանում ցույց է տվել Բայդենի ամենամեծ առավելությունը Թրամփի նկատմամբ (41 տոկոս 37 տոկոսի դիմաց), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս