![](/banners/BeFunky-design.jpg)
Ճշմարտություն իմանալը բժշկից անասելի ցավոտ է. Գոհար Աբաջյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/28377620_10156250717024114_1165925746331773469_n.jpg)
ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ հիվանդին բժիշկը սկսում է բուժել` ամեն ինչ հարթ է գնում:
Երբ հիվանդությունը երկարում է, օրգանիզմը թուլանում է, իմունային համակարգը խախտվում:
Այստեղ գալիս է բեկումնային պահը. երբ հիվանդի կողքը մի բժիշկ է, ով շարունակում է դեղեր տալ` առանց ներկայացնելու իրավիճակը, հիվանդը դադարում է պայքարել հիվանդության դեմ և հանձնվում ամեն օր իրան մատուցվող դեղահաբերին: Դեղահաբերը կախվածության նման մի բան են դառնում:
Ճշմարտություն իմանալը բժշկից անասելի ցավոտ է լինում:
Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին:
Հաղթում են նրանք, ովքեր բժշկի հետ միասին պայքարում են:
Երեկոյան մտքեր…»: