Բաժիններ՝

Ամերիկացին 2 մլն դոլար է շահել՝ սխալմամբ վիճակախաղի երկու միատեսակ տոմս գնելով

ԱՄՆ-ի բնակիչը վիճակախաղով 2 միլիոն դոլար է շահել՝ սխալմամբ երկու միատեսակ տոմս ձեռք բերելով: Այդ մասին իր կայքում հայտնել է Michigan Live պորտալը:

Հաղթողը Դիրբոռն Հեյթսի (Միչիգանի նահանգ) 56-ամյա բնակիչ Սամիր Մազահեմն է: Նա երկար ժամանակ գնել է թղթե տոմսեր՝ հետեւելով թվերի խիստ հաջորդականությանը, որոնք բաղկացած էին լինում նրա ընտանիքի անդամների ծննդայն օրերի թվերից:

2020 թվականի ամռանը Մազահեմն էլեկտրոնային տոմս է ձեռք բերել Mega Millions վիճակախաղի կայքում: Արդեն վճարելով գնման դիմաց՝ նա հիշել է, որ ցանկացել է հարմար լինելու համար պահպանել թվերի համակացությունն իր պրոֆիլում: Մեկ անգամ եւս մտնելով կայք՝ նա պատահականորեն ձեռք է բերել ճիշտ նույն տոմսը: «Հասկանալով, որ գնել եմ երկու նույնական տոմս, ես փոքր-ինչ վշտացա, բայց ինչ արած»,- պատմում է տղամարդը:

Իր գնման մասին նա հիշել է բոլորովին վերջերս: Սակայն մտնելով կայք՝ հայտնաբերել է, որ իր շահման հաշվում 2 միլիոն դոլար է նշված: Պարզվել է, որ վիճակախաղի այդ խաղարկությունում Մազահեմի տոմսը նրան բերել է 1 միլիոն դոլարի շահում, իսկ ինքն այդպիսի երկու տոմս ուներ:

Տղամարդը գերադասել է գումարը վերցնել ամբողջովին՝ վճարելով համապատասխան հարկերը: Շահումով նա պլանավորում է գնել նոր տուն, իսկ մնացած գումարը պահել ապագայի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս