Ռուսաստանցի տղամարդիկ կորցնում են ընտանիք ստեղծելու շանսերը
40-ից բարձր տարիքի ամուրիներն ինչու են հազվադեպ անուսնանում, եւ արդյոք նրանք ընտանիք ստեղծելու շանսեր ունեն, Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է «Երջանիկ ընտանիք» կենտրոնի հոգեբան Նատալյա Պանֆիլովան։
Այն տղամարդիկ, որոնք մինչեւ 40 տարեկանն ընտանիք չեն կազմել, հետո դա դժվարությամբ են անում: Ինչու է հատկապես այդ տարիքը դառնում կրիտիկական, բացատրել է ընտանեկան հոգեբանը:
«Միջին հաշվով 35 տարեկանից հետո աստիճանաբար փոխվում է հորմոնալ ֆոնը: Տղամարդիկ վերափոխվում են հասունության, եւ դա ունի իր հետեւանքները: Հոգեբանական տեսակետից մարդիկ դառնում են ավելի համառ, նրանք արդեն չեն ցանկանում փորձեր անել»,-նշել է Պանֆիլովան:
Մինչեւ 35 տարեկան տղամարդը բաց է նոր փորձի համար եւ ավելի հեշտ է վերաբերվում սխալներին, հասկանալով, որ դրանք ուղղելու հնարավորություն կա: Ավելի հասուն տարիքում նրանք արդեն սկսում են զգուշանալ վճռական քայլերից, նրանց մոտ արդեն ստեղծվում է որոշակի կենսակերպ, եւ այն չի ցանկանում փոխել, պարզաբանել է ռադիոյի զրուցակիցը:
«Որքան մոտ է 40-ին, այնքան քիչ սխալներ է ցանկանում թույլ տալ տղամարդը: Նա արդեն ոչ մի էքսպերիմենտ չի ցանկանում: Եթե նա մինչեւ այդ տարիքն ընտանիք չի ստեղծել, ապա նրա համար արդեն սարսափելի է փորձ անելը: Մինչեւ այդ տարիքը մարդու մոտ արդեն ի հայտ են եկել սովորույթներ, որոնցից նա դժվար է ազատվում, եւ նա չի ձգտում դրանցից ձերբազատվել: Եթե կինը համաձայն է ներգրվել այդ տղամարդու կյանքում, ապա նա այդ կնոջ հետ կապրի միասին, բայց փաստ է, որ չի ամուսնանա»,-պատմել է ընտանեկան հոգեբանը:
Բացի այդ, կանանց նույնպես զգալիորեն ավելի քիչ են հետաքրքրում 40-ն անց տղամարդիկ, կարծում է Պանֆիլովան:
«Եթե խոսենք հասակակիցների մասին, ապա այդ տարիքի կանայք նույնպես շատ սովորույթներ, պարտավորություններ ունեն: Նա արդեն, հնարավոր է, որ ընտանիք է ունեցել, հնարավոր է երեխաներ ունի: Ինչպե՞ս դա համատեղել նման տղամարդու հետ: Դա բավականին դժվար է: Դեռահաս աղջիկները երբեմն սիրով փորձում են կյանքը կապել այդպիսի տղամարդու կյանք, բայց հենց որ նրանք հայտնաբերում են, որ ամբողջ ժամանակ հարկավոր է հարմարվել, իսկ տղամարդը չի ցանկանում տեղից շարժվել, ապա նաեւ երիտասարդ աղջկա համար է դա անհետաքրքիր դառնում»,-եզրափակել է հոգեբանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: