ՀՀ վարչապետի խոսնակը չի հաստատում Փաշինյան-Պուտին հանդիպման լուրերը

168.am-ի աղբյուրներն այսօր փոխանցել էին, թե վաղը հնարավոր է` տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ըստ նույն աղբյուրների` Ն. Փաշինյանն է դիմել հանդիպման համար:

Արդյո՞ք հավաստի են այդ տեղեկությունները` հարցն ուղղեցինք ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Ձեր տեղեկությունները որտեղից են»:

Չե՞ք հաստատում՝ մեր ճշգրտող հարցին ի պատասխան էլ նկատեց. «Ոչ, իհարկե»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031