Թուրքական «Trthaber» լրատվամիջոցն անդրադարձել է օրերս Ախալքալաքի սահմանին գտնվող Կարծախ գյուղում ջավախահայերի կողմից թուրք-վրացական սահմանը փակելու միջադեպին։ Նրանք սահմանային անցակետի փակումը պատճառաբանել էին վրաց-հայկական սահմանի փակ լինելով, ինչի հետևանքով հնարավոր չէր լինում հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան արցախահայության համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նյութական պահուստի համակարգի կառուցվածքի եւ նյութական պահուստի կառավարման կարգն է հաստատվել: Նյութական պահուստը ռազմավարական պաշարների, զորահավաքային եւ պետական պահուստների միմյանց փոխլրացնող միասնական պահուստ է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։
Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով:
Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության են ենթարկվել։
Կարծում եմ, ՀՕՊ-ի մեղադրող գրառումներից հետո բոլորս հասկացանք արդեն, որ շատ սոցցանցեր պետք է Հայաստանում ժամանակավորապես արգելափակվեն՝ ինչպես Տիկ-Տոկը։ Ռազմական դրությունը ենթադրում է որոշակի անհարմարություններ։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «․..Հարց է առաջանում՝ արդյոք ուկրաինացի լրագրողի հոդվածն ու իդլիբյան իրադարձությունները պատահականությո՞ւն են: Իհարկե, ոչ: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ պատվիրված են Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի: Այն էլ՝ հիմա, երբ Արցախում Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սանձազերծել ողջ սահմանի երկայնքով՝ ակտիվորեն հրետակոծելով նաեւ քաղաքացիական բնակավայրերը:
ՊԲ խիզախ զինծառայողները: Կադրեր առաջնագծից. Արցախի ՊԲ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ուշ երեկոյան ստացա ծանուցագիրս՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Ներկայացել եմ վաղ առավոտյան։ Սպասում եմ հետագա հրահանգներին։ Ծառայում եմ Հայրենիքիս»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է կրակային պատրաստության ուղարկել նախարարության աշխատակիցներին։ Ընդ որում՝ կրակել սովորելու են գնալու ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։ Տղամարդիկ՝ իրական զենքերով, կանայք՝ նախ էլեկտրոնային, հետո՝ իրական։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն այսօր Արցախի Հանրապետություն է ուղարկել 5 մլն դրամի չափով առաջին անհրաժեշտության դեղորայք և դեղագործական ապրանքներ։ Այս ամենը տեղ հասցնելուց հետո ավիաընկերությունը պատրաստ է շարունակել օգնության մատակարարումը այնքան, որքան անհրաժեշտ լինի։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը՝ քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջազգային հանրության կողմից մեր դարավոր պայքարի կարեւորության լիարժեք չգիտակցումը եւ համարժեք քայլերով Թուրքիային ինքնագնահատականի չստիպելը հանգեցրին այն բանին, որ այսօր այդ երկիրն արհամարհելով միջազգային հնարավոր բոլոր հորդորները՝ փորձում է արդեն վտանգել ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը: Թուրքիան իր այս գործողություններով թքում է քաղաքակիրթ աշխարհի դեմքին, եւ այն նոր չի սկսել, այլ վաղուց է անում:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյւթն է հրապարակել, քորտեղ երեւում է, թե ինչպես են մեր զինված ուժերը խոցում հակառակորդի ուղղաթիռը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունները շարունակում են աշխատել ռազմական դրության թելադրած կանոններով։ Երեկ ՀՀ կառավարությունը նիստ չի հրավիրել, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։ Հեռավար քննարկել, ապա գրավոր քվեարկությամբ ընդունել են հրատապ նախագծերը, որոնք կհրապարակեն կառավարության կայքում։
Եվրոպական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում եւ կողմերին հորդորում է կրկին հայտարարել իրենց հանձնառությունը՝ կրակի հաստատուն դադարեցմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին նշված է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի հայտարարության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ժամը 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորները նոր կազմով կհավաքվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախում տեղի ունեցող պատերազմական դությունը միավորել է նաեւ ՍԴ դատավորներին, վերջիններս որոշել են հավաքվել միասնական մեկ հարցի շուրջ` հանուն երկրի ապագայի:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սեւերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը եւ հայկական կողմի հստակ մոտեցումը։
«Իրատես» թերթը գրում է. «Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաեւ այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները եւս հուժկու են։
Այսօր մենք ականատեսն ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողությունների, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստարտեգիական բարձունքներ, կետեր, այլ նաեւ հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլ նաև՝ վերջին օրերին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին ՝ չմիջամտել հակամարտությանը:
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական «Le Monde» պարբերականի՝ հակառակորդի հրետակոծության ժամանակ վիրավորված լրագրողներին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մասիս Մայիլյանը: