
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներիասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա ենքաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տարածածհաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպեսնաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ ՌամինՄուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՖՖԱ նախագահը հանդես է գալիսագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլիֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլիֆեդերացիաների ասոցիացիայի»: