
Կումանը՝ Մեսսիի և նրա գրառման մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է իր կարծիքը հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ:
Արգենտինացին, մեկնաբանելով Լուիս Սուարեսի հեռացումը, գրել է. «Դու արժանի չէիր, որ քեզ այսպես հեռացնեին: Բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»:
«Նորմալ է, որ Մեսսին տխրում է, երբ իր ընկերներից մեկը հեռանում է ակումբից: Լեոն օրինակ էր բոլորի համար մարզումներում և հանդիպումներում:
Ես երբեք չեմ տեսել, որ նա պատրաստ չլիներ մրցաշրջանին: Նա նվիրվածություն է ցուցաբերում: Ես դրանում կասկած չունեմ»,- նշել է մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան