Բաժիններ՝

Եթե ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանն ընթանա առանց հանդիսատեսի, «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 150 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդն» ավելի շատ կտուժի, քան Պրեմիեր լիգայի ցանկացած այլ ակումբ, եթե Պրեմիեր լիգայի 2020/2021 խաղերն անցկացվեն առանց հանդիսատեսի: Նման հետազոտություն է կատարել The Telegraph-ը:

Եթե ​​թիմերը ստիպված լինեն խաղալ դատարկ տրիբունաներով, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 150 միլիոն եվրո: Կտուժի նաև Լոնդոնի «Արսենալը», որը կկորցնի 133 միլիոն եվրո: Սա «զինագործների» համար զգալի կորուստ է, քանի որ տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմում է ակումբի ամբողջ եկամտի գրեթե մեկ քառորդը:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ երկրպագուներն անգլիական մարզադաշտեր կվերադառնան հոկտեմբերի 1-ին, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի պատճառով մարզադաշտի տրիբունաներն առայժմ դատարկ կմնան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930