
«Գաղտնիք չէ, որ ես հիանում եմ Բեյլով». Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի նկատմամբ վերաբերմունքի մասին՝ ֆուտբոլիստի՝ լոնդոնյան ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերի ֆոնին:
«Ես «Ռեալում» փորձեցի ձեռք բերել Բեյլին, բայց այն ժամանակ դա անհնար էր: Բայց նախագահը վստահեց իմ զգացողությանը և գիտելիքներին և իմ հեռանալուց հետո Գարեթին բերեց ակումբ: Գաղտնիք չէ, որ ես հիանում եմ Բեյլով: Կարծում եմ, որ դա գիտի նույնիսկ Գարեթը»,- Մոուրինիոյի է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը