Բաժիններ՝

Նյարդաբանը՝ մարդու ուղեղում միկրոչիպերի տեղադրման վտանգի մասին

Նյարդաբանական կենտրոնի բժիշկ Պյոտր Տրուխանովը «Звезда» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ խոսել է մարդու ուղեղի մեջ միկրոչիպեր տեղադրելու վտանգի մասին՝ նշելով, որ զանգվածային օգտագործման դեպքում կարող են բարդություններ առաջանալ։

Միաժամանակ նա նկատել է, որ որևէ վատ բան չկա, եթե սարքն օգտագործվում է բուժական նպատակներով:

«Մարդիկ հակված են խուճապի մատնվելու, բայց գիտնականները հասարակության համար առաջընթաց են բերում»,– ասել է բժիշկ Պյոտր Տրուխանովը:

Նա շեշտել է, որ այդ տեխնոլոգիան «դրական» է և կօգնի ախտորոշել և բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունը և տկարամտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս