Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ստորագրել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և հարակից օրենքները

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքը:

«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ», – ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս